Главная

Իմ առաջին Wordpres կայքը

Հանձնարարություն Ս. Ասատրյանի

Ուսանողուհի Լ. Կիրակոսյան

Հայկական Պետական Մանկավարժական համալսարան

Հասցեն ք. Երևան, Տիգրան Մեծի 17

Տեղեկատու հեռ. (±374) 59 70 49

Կայքէջ http://www.aspu.am

Ուսուցման ձևերը` առկա, հեռակա

Ուսուցման տևողությունը`4տարի +2տարի մագիստրատուրա

Ուսման վարձը (ՀՀ դրամով) `260 000-ից 585 000 դրամ

Ֆակուլտետներ` Բանասիրական, Պատմության և իրավագիտության, Սկզբնական կրթության, Օտար լեզուների, Կուլտուրայի, Հատուկ կրթության, ՄՖԻ:

ՀՊՄՀ միջազգային համագործակցություն https://youtu.be/jTzY2Taj1IU

ՀՊՄՀ գրադարան
ՀՊՄՀ թանգարան

Բակալավրիատ`

Համալսարանում բակալավրի պատրաստման կրթական ծրագրի կրեդիտային հենքով ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն :

Առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2022/2023 ուստարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության  կանոնների համաձայն:

Առկա և հեռակա ուսուցման ձևերով բակալավրի պատրաստման կրթական ծրագիրն իրականացվում է 10 ֆակուլտետներում:

Մագիստրատուրա`

Մագիստրոսական կրթությունը ներկայումս խիստ կարևորվում է, քանի որ մեծ պահանջարկ կա որակյալ, գրագետ, մրցունակ և համագործակցող մասնագետների: Մեր երկրի հետագա զարգացումը պահանջում է կրթական ազգային համակարգերի մշտական կատարելագործում և բարգավաճում, իսկ վերջինս ստեղծվում է միայն մրցունակ կրթական համակարգի դեպքում:

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մագիստրոսոական կրթությունը կայացել է. նշագծվել են այն ուղղությունները, որոնք արդի շրջանում մեր հանրապետության համար առաջնային են համարվում, նախագծվել և հավանության են արժանացել մասնագիտական ուսումնական պլաններն և ծրագրերը, համալրվել  է  նյութատեխնիկական բազան, պրոֆեսորադասախոսական կազմը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետում կազմակերպվում է առկա ուսուցմամբ՝ 54 և հեռակա ուսուցմամբ` 9 մագիստրոսական ծրագրեր։

Սիրելի դիմորդ, ծանոթացիր2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության ուղեցույցին ստորև:

Մշտադիտարկման և արդյունքների վերլուծման հետևանքով մագիստրոսական ծրագրերում կատարված են հետևյալ փոփոխությունները՝

  • Համալսարանում գործող մագիստրոսական կրթության բոլոր մասնագիտացումների առարկայական ծրագրերն ու նկարագրերը համապատասխանեցվել են եվրոպական չափորոշիչներին՝ թե ձևի և թե բովանդակության առումով: Կրթության որակ և համապատասխանություն ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ կատարված աշխատանքներում իր օժանդակությունն է ունեցել Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի մասնագետների հետ համագործակցությունը,
  • Վերանայվել են 52 մասնագիտությունների գծով առարկայական ծրագրերը. յուրաքանչյուր մասնագիտության մեջ ներառված են նոր դասընթացներ, մշակված` առարկայական նկարագրեր,
  • Մագիստրատուրայի դասավանդվող առարկաների համար մշակվել են գնահատման նոր համակարգին համապատասխանող առարկայական նկարագրեր, որտեղ ընդգծվել է հետազտական տարրը, որն արտահայտող բաղադրիչին գնահատման համակարգում տրվել է գերակշիռ չափաբաժին,
  • Մի շարք մագիստրոսական ծրագրերում ներառվել են նոր դիսցիպլիններ՝ հիմնավորելով, որ դասընթացի գործնական ժամերին ձեռք բերված գործնական կարողությունները կնպաստեն մագիստրոսական թեզերի ինչպես տեսական վերլուծությունների որակի բարձրացմանը, այնպես էլ սովորողների վերլուծական կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը, թեզերի փորձարարական հատվածների օբյեկտիվության և արդյունքների հավաստության ապահովմանը,
  • Մագիստրոսական ծրագրերում ներգրավվում է հանրապետության լավագույն գիտական ներուժը: Այդ նպատակով կնքվել են համագործակցության պայմանագրեր այլ բուհերի գիտահետազոտական կենտրոնների և ԳԱԱ-ի ստորաբաժանումների հետ: Գիտական թեզի պատրաստման որակի բարձրացման նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները:
ՀՊՄՀ լավագույն ուսանող 2021
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы